▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բանակից թռածները սպառնո՞ւմ, թե՞ նյութապես շահագրգռում են ՌԴ-ից ժամանածներին»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Բանակից թռածները սպառնո՞ւմ, թե՞ նյութապես շահագրգռում են ՌԴ-ից ժամանածներին․․․ Լրջացեք, իշխանափոխությանը մնաց 3 օր, լրջացեք, պարոնայք»։

***

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեռևս որևէ ընտրություն Հայաստանում չի եղել, որ սփյուռքից ժամանողներին, իրենց ընտրական իրավունքն իրացնողներին սպառնան, խաբեն, ահաբեկեն։
Իսկ եվրոլրատվամիջոցներն էլ ձեռ առնեն, որ մարդիկ էկել են օգտվելու իրենց ընտրական իրավունքից, փոխարենը պաշտպանեին նրանց դիկտատորական տինտիրիտներից։
Եվրոպային թվում է, թե միայն հայերի ցեղասպանների աջակիցները Հայաստանում ընտրելու իրավունք ունեն:
Ասում եմ՝ պետք է փրկել մեր Եվրոպան վերածնված ռասիզմից:
Ողջունում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին, որոնք ԱՄՆ-ից, Կանադայից, Եվրոպայից, Ռուսաստանից եկել են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու, հատակպես նրանց, ովքեր ռասիստ ցեղասպնների դեմ են քվեարկելու, որ շարունակեն մնալ ՀՀ քաղաքացի, որ պետությունը մնա»:

***

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա ընդհանրապես պաշտոնեական դիրքի չարաշահում չի, չէ՞։
Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ պարզապես գոյություն չունի այնպիսի իրավակարգավորում, որտեղ ընտրության մասնակցության համար Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացուն պետք է տանել վարժական հավաքների։
Հայկական բանակը մարդկանց համար ատելի դարձնելու ավելի կրեատիվ տարբերակ դժվար էր մտածել, քան այն դարձնելը պատժի միջոց․․․»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее