Բաքուն մտադիր է բողոքել Միջազգային օլիմպիական կոմիտեին «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի ու հայերի մասին խոսքերի համար, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ինչպես հայտնի է, «France 2»-ի հաղորդավար Լորան Դելաուսը հայ մարզիկների՝ կադրում հայտնվելու ժամանակ հայտարարել էր. «Եվ, իհարկե, մեր հայ ընկերները։ Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտ երկիր է։ Անցյալ տարին հայ ժողովրդի համար սգո և Ադրբեջանի ձեռքերում հայտնված Լեռնային Ղարաբաղի անկման տարի դարձավ»։