ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Twitter-այն իր միկրոբլոգում անդրադարձել է շփման գծում լարվածության ավելացմանը՝ դատապարտելով Ադրբեջանին: Նա մասնավորապես գրել է.
«Պետք է վերջ տալ ադրբեջանցիների ագրեսիային Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, վերականգնել հրադադարը, կրկնապատկել խաղաղությանը հասնելու ջանքերը: Բաքվի ռազմատենչ կեցվածքը պետք է դատապարտվի»: