Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտարարել է, որ Երևանում սեպտեմբերի 21-ին իր ձերբակալությամբ սադրանքը Ադրբեջանի և Բելառուսի հատուկ ծառայությունների կողմից համընկել է Արցախում ցեղասպանության տարելիցի հետ։
«Սեպտեմբերի 21-ին Երևանի օդանավակայանում իմ ձերբակալությամբ սադրանքը կազմակերպվել էր Ադրբեջանի և Բելառուսի հատուկ ծառայությունների կողմից՝ Անկախության օրը և Արցախում էթնիկ զտումների տարելիցին Հայաստանին նվաստացնելու և վիրավորելու նպատակով»,- գրել է նա Facebook-ի իր էջում։
«Ալիև բոտի այս դատարկ հաշիվը, փաստորեն, մեկ շաբաթ առաջ ինձ գրել էր. «Մենք մեր մարդիկ ունենք Հայաստանի գլխավոր դատախազությունում և Երևանի օդանավակայանում, երբ դուք հասնեք, անակնկալ կլինի»»,- գրել է Լապշինը։
Դիտեք նաև՝