▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում հայ պատվիրակներին դիմավորել են հակահայկական ցույցով

haqqin.az-ը գրում է, որ «Ղարաբաղի ազատագրում» կազմակերպության մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ հայ պատգամավորների՝ Բաքու կատարած այցի։ Ակցիան տեղի է ունեցել Four Seasons հյուրանոցի մոտ, որտեղ գտնվում են հայ պատգամավորները։Ոստիկանությունը ցրել է ցույցի մասնակիցներին և խլել նրանց պաստառները։ 

Նշենք, որ Բաքվում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարին մասնակցելու համար Բաքու է մեկնել հայկական պատվիրակություն՝ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ։ Երեքհոգանոց պատվիրակության կազմում են նաև «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее