Բաքվում շարունակվում են Եվրոպական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 59 կգ քաշային կարգի մրցումները: Բրոնզե մեդալի համար պայքարում Ռոման Ամոյանը պարտվեց ադրբեջանցի Էլման Մուխտարովին։
Այդ գոտեմարտում գրանցվեց 1։4 հաշիվը։
Հիշեցնենք, որ Ռոմանը մրցագորգ էր դուրս եկել աջ ձեռքի մատնեմատի կոտրվածքով:
Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող հայազգի Ստեփան Մարյանյանը, որը հաղթանակ տարավ բելոռուս մարզիկի նկատմամբ`3-0 հաշվով:
Չնայած նրան, որ Մարյանյանը հանդես չէր գալիս Հայաստանի դրոշի ներքո, դահլիճը սուլոցներով ընդունեց նրա հաղթանակը: