▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում ՄԽ համանախագահներին ասել են, թե Լաչինում, Քելբաջարում հայկական զորքեր չպետք է լինեն

Azatutyun.am-ը գրում է, որ այսօր Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ նշելով, որ հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարի վերաբերյալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր թվիթերյան էջում գրել է, որ Ալիևի հետ հանդիպմանն ակնկալում է լուրջ զրույց՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման նպատակով:

Մինչ այդ հանդիպումն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Իրանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե անհրաժեշտ է սկսել աշխատանք՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ:

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի,Մինսկիխմբի համանախագահներն արդեն հասկանում են, որ ժամանակն է սկսել աշխատանք՝ մեծ համաձայնության նպատակով: Ըստ Մամեդյարովի, այդ տեսակետն ունեն նաև համանախագահ երկրների ղեկավարները:

Ադրբեջանի արտգործնախարարը, լրատվամիջոցների հաղորդմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Բաքվում պաշտոնական հանդիպումներին ընդառաջ ասել է, թե Լաչինում, Քելբաջարում հայկական զորքեր չպետք է լինեն:

«Պետք է սկսել լուրջ բանակցություններ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով», – հայտարարել է Մամեդյարովը` կրկին կիրառելով «օկուպացրած տարածքներ» արտահայտությունը:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее