▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բավական է լոլոներ կարդաք. Անի Զախարյանը` Վովա Գասպարյանին

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանն, անդրադառնալով փաստին, որ Եռաբլուրում, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը, ով բորբոքված իր մարտական ընկերների դեմ հարձակումից, հայհոյել է , իսկ փոխոստիկանապետին «չաթլախ» է անվանել, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սուսաննա Մարգարյանին ճանաչում եմ արդեն մոտ 1 տարի և թեև լավ իրավիճակում չծանոթացա իր հետ, սակայն հետո շփվելով հասկացա, որ շատ ավելի խելացի է և շատ ավելի դուխով քան, մնացած բոլոր ազատամարտիկները։ Եթե այսօր այս կինը իրեն թույլ է տալիս հայհոյել ոստիկանությանը,դա լավ օրից չի։ Դա նշանակում է, որ տղամարդ ազատամարտիկները պիտի այնպես հայհոյեին իրենց հայհոյողներին, որ գործը կանանց հայհոյանքներին չհասներ։ Այս իրավիճակը արդեն վերջն է և բոլորիս հասցրել է զայրույթի գագաթնակետին՝1 ամսվա ընթացքում մոտ 10 մարդու են ծեծում քաղաքական նպատակներով և մի բան էլ պարզվում է, որ հենց ոստիկանությունն է խառնված դրանցից մի մասում։
Բավական է լոլոներ կարդաք ոստիկանական համակարգի բարեփոխումների մասին, Վովա Գասպարյան, ե
՞րբ պիտի բացահայտվեն բոլոր այս հանցագործությունները կատարողների ինքնությունը, այլապես դուրս է գալիս, որ ՀՀ ոստիկանուփթյունն այնքան անուժ է, որ միայն տատիկ-պապիկներին փողոցն անցկացնելու համար է ստեղծված և վճարվում պետբյուջեից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее