▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղրամյան-26-ում դեռևս «մտորո՜ւմ» են «ըմբոստների և խելոքների» առավելությունների ու պակասությունների մասին

Աբովյանի քաղաքապետի ընտրությունները խոստանում են բավականին թեժ ու տեսարժան լինել: Բանն այն է, որ Աբովյանում արդեն իսկ «սեփական» նախընտրական շտաբն է բացել և քաղաքացիների ընդունելություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի զարմիկ Էդվին Թադևոսյանը, ով օրերս մամուլում ասել էր, թե չի բացառվում իր թեկնածության առաջադրումը:

Հիշենք` վերջինիս հարաբերությունները Գ. Ծառուկյանի հետ առանձնապես «այն» չեն: Ընդ որում, Էդվին Թադևոսյանի շրջապատում չեն բացառում, որ անհրաժեշտության դեպքում ՀՀԿ-ական «Պալաչը»` Արթուր Հարությունյանը, հօգուտ Էդվինի հանի իր թեկնածությունը կամ չառաջադրվի և տանդեմ կազմի Էդվինի հետ` ընդդեմ այլ թեկնածուների: 
Մյուս «հաստատ» թեկնածուն ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի օգնական Վահագն Գևորգյանն է, որին, ի դեպ, սատարում են Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը, որովհետև զարմիկ Էդվինը «անհնազանդների ցեղից է և նրան խորթ չեն ըմբոստությունները», ինչպես կասեր Արթյուր Ռեմբոն, ուստի նախընտրվել է «խելոքների ցեղին» պատկանող Վահագնը, որը «չունի հուր հեր և բոց մորուք»` կարծես:
«Պարտիայի» ելքը որոշվելու է Բաղրամյան-26-ում: Այնտեղ դեռևս «մտորո՜ւմ» են «ըմբոստների և խելոքների» առավելությունների ու պակասությունների մասին:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее