▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախտագուշակ Վարսիկի որդու երկրորդ զոհը. hetq.am

 «Hetq»-ի  փոխանցմամբ` իրենց խմբագրություն է դիմել Վիկա Թովմասյանը, ով բախտագուշակ Վարսիկի որդու` Սարգիս Հակոբյանի  երկրորդ  կինն է, վերջինս  նույնպես խոշտանգումների է ենթարկվել ամուսնու  կողմից:

Պարզվում է՝ Հասմիկի հետ համատեղ կյանքին զուգահեռ՝ Սարգիսն ունեցել է նաեւ մեկ այլ կին, եւ այդ մասին իմացել են թե Հասմիկը, թե Սարգիսի ծնողները եւ թե ինքը՝ Վիկան:

Վիկա Թովմասյանը Սարգիս Հակոբյանի երկրորդ զոհն է: Նա 2 տարի շարունակ ծեծի, խոշտանգումների ու ստորացումների է ենթարկվել Երեւանի իրենց բնակարանում: Ծեծի հետեւանքով կոտրվել է Վիկայի քիթը, վիժել է 5 ամսականում, դիմել ոստիկանություն: Սարգիսի սպառնալիքներից հետո Վիկա Թովմասյանը հետ է վերցրել դիմումը ոստիկանությունից եւ փախել Ռուսաստան:

«Երբ ես կարդացի, թե ինչեր է արել Հասմիկի հետ, նույնը, նույն սցենարով արել է նաեւ ինձ հետ: Հիմա ես ուզում եմ խոսել այդ մասին, եւ եթե որեւէ բանով կկարողանամ օգնել Հասմիկին, նույնիսկ եթե պետք լինի Հայաստան գալ, ես կգամ»,- ասում է Վիկան:

Առավել  մանրամասն սկզբնաղբյուր կայքում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее