Հուլիսի 23-ին, ժամը 22:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Խանջյան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «VAZ 2106» (վարորդ՝ Ռ.Ա., ծնված 1990թ.) և «KamAZ» (վարորդ՝ Թ.Հ. ծնված 1996թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը: