shamshyan.com -ի փոխանցմամբ օգոստոսի 2-ից «Մարոն» ֆիլմի անձնակազմի մի մասը` ռեժիսորի գլխավորությամբ գտնվում են Լոռու մարզի Դսեղ գյուղում, որտեղ կատարվում է նկարահանման նախապատրաստական աշխատանքները: Կայքի փոխանցմամբ ֆիլմում իր մասնակցությունը կունենա նաև Ալբերտ Ղուլինյանը, ով հանրությանը հայտնի է, որպես Թումանյանի Գիքորը: Ղուլինյանը «Գիքոր»-ից հետո չի նկարահանվել ոչ մի ֆիլմում: «Մարոն» ֆիլմի անձնակազմը հյուրընկալվել էր նրա տանը, «Գիքոր»-ի դերակատարի կարծիքով, այս ֆիլմը նույնպես կսիրվի ժողովրդի կողմից, իսկ ինքն ու իր ընտանիքը ամեն հարցով կաջակցեն ֆիլմի կայացմանը:
ASEKOSE.am-ը արդեն տեղեկացրել էր, որ ֆիլմեը հանդիսատեսի դատին կհանձնվի հոկտեմբերին:
Վերջերս մեր թղթակիցը զրուցել էր ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Րաֆֆի Ղազարյանի , ինչպես նաև գլխավոր դերակատարի հետ :