▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բազմիցս հայտարարել են՝ Փաշազադեն ՊԱԿ-ի գնդապետ է, բիզնեսների տեր, բայց Ալիևը չի պահանջել նրա հրաժարականը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ադրբեջանցի քաղաքական գործիչներ, լրագրողներ նախկինում բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն ՊԱԿ-ի գնդապետ է, տարբեր բիզնեսների տեր է, ապրում է ոչ հոգևոր կյանքով։

Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երբևէ չի պահանջել, որ Փաշազադեն հեռանա Ադրբեջանի հոգևոր կառույցի ղեկավարի պաշտոնից, հոգևոր կառույցը նրանից մաքրվի։

Փաշազադեն Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարություն արեց, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը Գարեգին 2-րդի, իրականում՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ անցավ գործի։

Մնացած կատարվողն այդ շարքից է»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее