▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման է ենթարկվել Հովիկ Աբրահամյանի եղբորորդին

 

 

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ հայտնաբերվել և ՔՀԳ վարչություն բերման է ենթարկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հովհաննես Աբրահամյանը։

Նշենք, որ վերջինս Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի որդին է, որին կալանավորել էին ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հովհաննես Աբրահամյանը հուլիսի 24-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 266․1-ին հոդվածի 1-ին մասի՝ մաքսանենգություն մեղադրանքով։

Հովհաննես Աբրահամյանին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ գլխավոր դատախազությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее