▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման են ենթարկվել «Լավաշ» ռեստորանի բարմենն ու մատուցողը. նրանց շրջապատում անվանում են «Գաթա» ու «Փախլավա»

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 2-ին, Երևանում հայտնաբերված թմրանյութերի փաստով:

 Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Չարենցի փողոցում գործող «Արամե» ակումբի մոտից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել 2 քաղաքացու:

 

 

 

 

 

shamshyan.com-ն է գրում այս մասին ու նշում, որ նրանք են՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Արամ Աբրահամյանը և Աբովյան քաղաքի բնակիչ, 23-ամյա Հրայր Ստեփանյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Ստեփանյանի մոտ հայտնաբերվել է մեկ կաթուցիցչ որի մեջ եղել է ընդհանուր 2.85 գ դեղնականաչավուն զանգված:

Հ. Ստեփանյանը հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է թմրանյութ և այն պատկանում է իրեն՝ իր օգտագործման համար է:

 

 

 

 

 

 

Հ. Ստեփանյանն ու Ա. Աբրահամյանը բաց են թողնվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Աբրահամյանն աշխատում է «Լավաշ» ռեստորանային համալիրում՝ բարմեն, իսկ Հ. Ստեփանյանը՝ նույն ռեստորանային համալիրում ՝ բարմեն-մատուցող:

Կայքի տեղեկություններով՝ նրանցից մեկի մականունը «Փախլավա» է, մյուսինը՝ «Գաթա»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее