ArmLur.am-ը գրում է, որ այսօր Արարատի մարզում վթարի հետեւանքով մահացած երիտասարդն Ուրցաձոր վարչական շրջանի ղեկավար Վարդան Կարապետյան որդին է՝ ծնված 1989 թվականին:
Ավելի վաղ shamshyan.com-ը գրել էր, որ այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, Այնթափ գյուղի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է ճանապարհին կայանված 2 բեռնատարների մեջ։ Վարչական շրջանի ղեկավարի որդու կյանքը փրկել չի հաջողվել: