ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը տեղեկացրել է որ այսօր տեղի ունեցած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (կոդ Պ-412-05.12.2013,05.03.2014-ԳԿ-010/0) նախագծի վերաբերյալ քվեարկությանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել ամբողջական կազմով` առանց բացառության, այդ թվում պատգամվոր Մ. Գուլոյանը, որի կոճակը սեղմվել էր թյուրիմացաբար, ինչի մասին նա գրավոր տեղեկացրել է ԱԺ նախագահին:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Քվերակությունից առաջ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդնյանը 20-րոպե ընդմիջում խնդրեց:
Արդյունքում իրավիճակը չփոխվեց: 66 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը ընդունվեց: