ՀՀ-ում գոյություն ունի հակավարչապետական այլընտրանքային կուսակցություն: Այս պարագայում իրականում այս կուսակցությունը կարելի է համարել այլընտրանքային, քանի որ բոլորը իշխանության հրաժարականն են ուզում, իսկ իրենք` վարչապետի:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն: Կուսակցություն, որը, այս պահին օգտագործելով բառից բուն իմաստով իր ողջ ներուժը, ես կասեի նույնիսկ կողքի կուսակցությունից վերապատրաստման այցելած ներկայացուցչին, ջանում է, որ ՀՀ վարչապետ, բիոզուգարանային տնտեսության ու տուրիզմի հիմնադիր Տիգրան Սարգսյանը հրաժարական տա:
Իհարկե, զարմանում եմ` ինչի ՖԲ-ում դեռ խումբ չկա. «Ես զզվում եմ ՀՀ վարչապետից» անվանումով, բայց էտ էլ որ լիներ, կարայինք եզրակացնեինք, որ աշխարհի վերջին ամիսուկեսա մնացել:
Լավ, էս չի, որ ուզում եմ ասեմ:
Հարգելի ԲՀԿ, եթե չեք ջոգում, որ Դուք անվճար հիմունքներով ու ակամայից (սա դեռ հարցա) մի այլ կարգի փիառում եք վարչապետին, ապա ինձ թվում է, որ Ձեր արածով հենց վարչապետին եք փիառում` այս ընթացքը դարձնելով իր կառավարման ողջ տարիների ամենաաստղային ժամանակահատվածը:
Ի՞նչ եք անում, որ մեր վարչապետը հրաժարական տա.
1. Ինադ եք քցում:
2. Իր դեմ ցույցեր եք անում, դրանով իրեն ու իր որոշումները փիառ անում:
3. Ու իշքամ կարում եք, իրա մասին նյութ եք գրում` իրան փիառ անելով:
Քանի որ ես լավատես եմ ու իրականում հավատում եմ, որ Դուք դեմ եք իրան, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ինչ անում եք, ի օգուտ նրան եք անում ու ոչ մի վնասակար բան չեք անում:
Վերջում կցանկանայի ասել` ԲՀԿ-ն, կամա, թե ակամա, ամեն ինչ անում է, որպեսզի վարչապետը հրաժարական ՉՏԱ: