▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիլյանը փորձել է կրակել վրաս, Պավել Մանուկյանը թույլ չի տվել. ՊՊԾ գնդում տուժած ոստիկան

 

ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր ցուցմունք տվեց գնդի տարածքում 7 օր պատանդ մնացած ոստիկան Գարիկ Մաթևոսյանը: Նա դատական նիստում առարկեց, որ խմբի 10 ադամների նկատմամբ համաներում կիրառվի:

Ըստ Մաթևոսյանի՝ իրեն չեն ծեծել, չեն խփել: «Բայց եղել է դեպք, որ Բիլյան Արմենը փորձել է կրակել վրաս, Պավել Մանուկյանը թույլ չի տվել»,- ասաց նա:

Ամբաստանյալ Բիլյանն էլ հետաքրքրվեց Մաթևոսյանից, թե վերջինս ինչ է արել, որ ինքն ուզեցել է կրակել նրա վրա, իսկ Մանուկյանը թույլ չի տվել:

 

 

 

 

 

 

 

 

«Զինված խմբի անդամները ցանկանում էին մեր մեքենաներն այրել: Ես էլ Պավել Մանուկյանին ասացի` մի վնասեք մեր մեքենաները, թողեք դրանք տանենք ավտոպարկ: Մենք ի՞նչ մեղք ունենք, որ ձեր գործողությունների պատճառով պետք է վնաս կրենք: Ես կոտրել եմ Դավիթի մեքենայի ապակին, որ իր մեքենան էլ տեղաշարժեի, Դուք էլ բարկացաք, զենքը պահեցիք վրաս, ուզում էիք կրակել` Պավել Մանուկյանը թույլ չտվեց»,-ասաց Մաթևոսյանը:

Հիշեցնենք, որ համաներման մասին օրենքով նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, նրանց հանցակցած, այդ նպատակով հանցափորձ արած կամ հանցագործության նախապատրաստության մասնակից, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, որոնք չեն մեղադրվում սպանություն կատարելու համար, եւ եթե համաներման դեմ չեն առարկում պատանդառված, ֆիզիկական վնաս կրած տուժողները եւ նրանց իրավահաջորդները: 

Հավալենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее