▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«BMW 5»-ը մոտ 20 մետր սահել է ձորը

Օգոստոսի 1-ին, ժամը 15:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-17 ավտոճանապարհի Կապան-Մեղրի հատվածի 41-րդ կմ-ին «BMW 5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ սահել մոտակա ձորը:

Ավտոմեքենայի ուղևոր 1976 թ. ծնված Ա.Մ.-ն հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее