▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնակարանում հայտնաբերվել է գլուխը տոպրակով փակված կնոջ դի՝ կողքին երկտող

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10․35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի բազմաբնակարան շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, ու տան դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները բացել են տան դուռը, ապա փակ պատժշգամբում տեղադրված մահճակալի տակ հայտնաբերել նույն տան բնակիչ, 66-ամյա կնոջ դին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրա գլուխը եղել է պոլիէթիլենային տոպրակով փակված. հայտնաբերվել է նամակ, որով նշված է եղել՝ իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրել. գործել է ինքնասպանություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее