▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնակարանում հայտնաբերվել է «Օջախ» ռեստորանային համալիրի տնօրենի հոր դին

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 43 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում հեռախոսի և դռան զանգերին:

Այս մասին գրում է shamshyan.com կայքն. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Բնակարանի դուռը բացելու համար ժամանել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ խումբը և Հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բացելով բնակարանի դուռը, ներսում հայտնաբերվել է 83-ամյա Կիմ Եգանյանի դին: Դատաբժշկի նախնական եղրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չկան: 83-ամյա ծերունին հանկարծամահ է եղել:

Շենքի բակում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Կ. Եգանյանը բնակվում էր միայնակ: Նա Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի հորեղբայրն էր, իսկ նրա որդին՝ Ռաֆիկ Եգանյանը, «Օջախ» ռեստորանային համալիրի սեփականատերն է:

Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее