ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով Գորիսյան դեպքերին` մասնավորապես Henaran.am-ի հետ զրույցում ցավակցել է ողբերգական միջադեպի պատճառով սպանված Ավետիք Բուդաղյանի ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին:
"Խնդիրը իրավական տիրույթում է, իրավապահները շատ օպերատիվ արձագանքեցին, կարծում եմ քննությունը կպարզի մեղավորներին եւ բոլորը կպատժվեն",-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում սպանվել է Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը` գնդապետ Արտակ Բուդաղյանն ու մարզպետի թիկնապահներից մեկը հիվանդանոցում են: Ձերբակալվել է մարզպետի որդին եւ թիկնապահներից մեկը:
Արդյո՞ք օրակարգում Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարց կա` Շարմազանովն ասաց, որ "բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցություն ունեն եւ մեղավոր են, պիտի պատժվեն անկասկած":