«Բոլորից թաքուն՝ գող շան պես, չեղարկել ա ՀՀ Անկախության Հռչակագիրը…»,-գրել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։
ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանն էլ գրել է․ «Չեղարկվել է ՀՀ անկախության հռչակագիրը:
Դե, չնայած սա նորություն չէր, որովհետև չկա Արցախ, հետևաբար չկար նաև Անկախության հռչակագիր...
Կարևորն ապրեք կիսաբաց լուսամուտների Հայաստանում ու անասունի նման ծափ տվեք...
Մարսել են ամեն ինչ: Սա էլ են մարսելու»։
***
Սահմանադրական դատարանը պայթեցրեց ականը
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից
«3.7. Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլեւս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը։»։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյան
Դիտեք նաև՝