▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բոլորին՝ բոլորով». Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալվածներին

«Ինտերֆաքս Ադրբեջան»-ը հայտնում է, որ հայկական կողմին պաշտոնական առաջարկ է արվել փոխանակել երկու կողմում ձերբակալված անձանց «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով:

Ըստ աղբյուրի, ադրբեջանական կողմը նաև առաջարկել է բոլորին-բոլորով ձևաչափը կիրառել նաև ապագայում, սակայն Երևանի արձագանքը դեռ չկա:

Ադրբեջանում ներկա պահին պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։ Պաշտոնական Բաքուն նրանց ներկայացնում է որպես լրտեսներ ու հանցագործներ:

 

 

 

 

 

 

 

 

 

Հայկական կողմում պահվում են ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, ովքեր դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման՝ 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее