▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորս ցնցված ենք, շփոթված. Երվանդ Ենգիբարյանը բեմ էր բերում զարմանալի ազնվականություն

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահությունն ու քարտուղարությունը, բոլորս ցնցված ենք, շփոթված... Շատ վաղուց, ու բարեբախտաբար, ցավալի առիթ չէինք ունեցել սգալու կորուստը երիտասարդ արվեստագետի, տաղանդավոր ու խոստումնալից դերասանի, մի չափազանց հմայիչ երիտասարդի, որի անվանն են առնչվում Ստանիսլավսկու անվան թատրոնի վերջին տարիների շատ ձեռքբերումներ, ով խորհրդանշում էր կյանքն ու խանդավառությունը... ԵՐՎԱՆԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ բեմ էր բերում զարմանալի ազնվականություն, բանաստեղծականություն, հաստատում էր նոր հերոսի ժամանակը, դառնում էր հմայքի ու գեղեցկության խորհրդանիշը... 
Ընդամենը մեկ օր առաջ մենք շնորհավորում էինք նրա ծննդյան օրը, այսօր՝ չենք կարողանում զսպել մեր հուզումը...
Սգում ենք Երվանդի մահը՝ անժամանակ ու անհասկանալի, ցավակցում ենք հարազատներին, հորը՝ մեր գործընկեր ՀՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանին...


ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ
ՀԹԳՄ նախագահ

 

 

Լևոն Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее