▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոթոյանն ինքնուրույն ֆիգուր չէ. նա «Եվրոպայի» Սերգոյի փեսան է

ՕԵԿ խմբակցության անդամ Կարեն Բոթոյանը կողմ քվեարկեց կառավարության ծրագրին ու հեռացավ խմբակցությունից:
ՕԵԿ-ում որոշել են նրան հեռացնել կուսակցության շարքերից:
Անկեղծ ասած՝ Բոթոյանին երբեք էլ կուսակցական չեմ համարել. նա գործուղված էր իշխանության կուսակցություններից մեկի՝ իշխանության քվոտայով՝ մեծամասնականով մանդատ ձեռք բերելու համար:

Բոթոյանն ինքնուրույն ֆիգուր չէ. նա «Եվրոպայի» Սերգոյի փեսան է:
Հենց նա էլ լուծել է փեսայի՝ պատգամավոր դառնալու հարցը:
Ճիշտ կլինի, որ ՕԵԿ-ը հայտարարի ոչ թե Կարենին իր շարքերից հեռացնելու, այլ Սերգոյի հետ հարաբերությունները խզելու մասին:

Չնայած «Եվրոպայի» տիրոջը դա չի հուզի, որովհետև այն ժամանակ էլ, հիմա էլ նա գիտի՝ ով է երկրում հարցեր լուծողը և ում հետ կարելի է պայմանավորվել:

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее