▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուդաղյանների` Ռուսաստանից եկած եղբայրը չի պատրաստվում վրեժխնդիր լինել

 

Զինվորական հոսպիտալում բուժում ստացող գնդապետ Արտակ Բուդաղյանի մորաքրոջ տղաները` Աշոտ և Ալիկ Սիմոնյանները, Henaran.am-ի հետ զրույցում ասել են, որ իրենք չեն պատրաստվում վրեժխնդիր լինել, և հերքել են  այն տարածված տեղեկությունները, որ այսօր երեկոյան Գորիսում Բուդաղյանների երրորդ եղբայրը` Արայիկ Բուդաղյանը, հավաք է կազմակերպում, որպեսզի քննարկեն Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ որևէ գործողություն անելու ծրագիրը:

«Ռուսաստանից եկած եղբայրը դեռ շոկի մեջ է: Չի հասկանում, թե ինչպես և ինչու կատարվեց, և ոչ միայն նա, բոլորն են այդ հարցը միմյանց տալիս»,-պատմել է Աշոտ Սիմոնյանը:

Վերջինը  հերքել է  նաև այն տեղեկությունը, որ Բուդաղյանների հայրը ուղեղի կաթված է ստացել: «Ես այսօր գիշերն եմ վերադարձել Գորիսից, ինքը ողջ-առողջ է և սգի մեջ է»:

Եղբայրները տարբեր վարկածներ են լսել պատահածի մասին, բայց ստույգ ոչինչ չեն կարող ասել: «Վարկածներ են, փառք Աստծո, Արտակ Բուդաղյանը դեպի լավն է գնում և համոզված եմ, որ նա կտա բոլորի հարցերի պատասխանը»,-նշել է  Աշոտ Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է Բուդաղյաններ-Սուրեն Խաչատրյան դարավոր թշնամանքին, ապա ըստ Աշոտ Սիմոնյանի` թշնամանք չի եղել, նունիսկ բարեկամական հարաբերություններ են ունեցել:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ կրակոցներ են հնչել:Մարզպետի տան բակում սպանվել է «Վարարակն» ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը հարզենային վնասվածք է ստացել: Վերջինի վիճակը գնահատվում է կայուն ծանր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее