▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուհերի ուսանողներն ուսման վարձը կվճարեն ամեն ամիս. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԱԺ-ն ձայների 111 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ  ընդունեց «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

 

 

 

Օրինագիծը հեղինակել էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ըստ նախագծի՝ բուհերի ուսանողները հնարավորություն կստանան ուսման վարձերը վճարել ոչ թե կիսամյակային կտրվածքով, այլ՝ ամեն ամիս:

 

 

 

 

 

 

 

 

«Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները»,- իր ելույթում նշեց Տիգրան Ուրիխանյանը:

2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև ԼՀԿ խմբակցության ներկայացրած օրինագիծը, որով երկարացվում է զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած անձանց ներելու, օրենքով սահմանված գումարը վճարելու և հայրենիք վերադառնալու ժամկետը։

Կարդացեք նաև՝ Նոր օրենքով տարաժամկետվում է բուհերում ուսման վարձի վճարումը. Ուրիխանյանի առաջարկն ընդունվեց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее