|
Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրել է. «Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ «Anglo Asian Mining»-ը նամակ է հղել մի շարք միջազգային կազմակերպությունների և կառավարությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԱՄՆ Պետդեպարտամենտի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և Եվրոմիության բարձրաստիճան ներկայացուցիչներին ընկերության գործունեության և ներկայումս շահագործվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման իրավունքների վերաբերյալ: Ընկերությունը դիմել է այդ կառույցներին՝ խնդրելով աջակցել իր օրինական իրավունքների վերականգնմանը և ապահովել իր աշխատակիցների անվտանգ մուտքը դեպի Ղարաբաղի «Ղըզըլբուլաղ» և «Դեմիրլի» (Կաշեն ու Դրմբոն) հանքեր և հարակից տարածքներ»։ Սա այն բրիտանական ընկերությունն է, որ գնել է հանքերը, որոնք գտնվում են Արցախի իշխանությունների դե ֆակտո վերահսկողության տակ։ Հիմա հարց. ո՞ւմ դեմ է բողոքում ընկերությունը, Արցախի դե ֆակտո իշխանությունների՞։ Եթե այո՛, ապա թող բանակցեն ուղիղ նրանց հետ և փորձեն լուծում գտնել, ոչ թե շրջափակման մեջ պահեն 120.000 մարդու»։ |
«Բրիտանական ընկերությունը պահանջում է ապահովել իր աշխատակիցների անվտանգ մուտքը դեպի Արցախի հանքեր և հարակից տարածքներ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


