Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ուշացումով նայեցի, թե ինչպես էին հայ «առաջադեմ» գործիչները «հերոսաբար» ձվեր, լոլիկներ նետում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ։ Պարզ է, որ դրանք այդքան համարձակություն չունեն, որ ինքնուրույն այդ քայլին գնային։ Այն ուղղորդվել է նրանց շեֆ՝ գարշապետի կողմից։ «Հերոսների» մեջ էր նաև այն արարածը, որը փաստաթղթեր էր կեղծել բանակից թռնելու համար և կեղծ ցուցմունքներ տվել հարազատ մոր դեմ։
Բազմիցս ասել եմ, որ նման գործչի չէին հանդուրժի ոչ մի այլ երկրում։ Ցանկացած այլ երկրում, նման արարածը չէր համարձակվի զբաղվել քաղաքական-հասարակական գործունեությամբ։ Իսկ Հայաստանում, նրան որպես հերոս դիմավորում են բանտի դռների մոտ, ներառում նախընտրական ցուցակում, դարձնում պատգամավոր։ Նա հիմնադրում է սեփական կուսակցությունը, նրանից լրագրողները հարցազրույցներ են վերցնում, առանց հիշեցնելու նրա «փառավոր» անցյալը։
Ցավոք, այսպիսին է մեր արժեհամակարգը, այն է՝ դրա բացակայությունը։