Գորիսի ընտրությունները պետք է մի շատ կարևոր հետևության (իրականում բավականին ուշացած) հանգեցնեն:
Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելը բացառված է: Ելքը ընդամենը մեկն է` ցանկացած ընտրություն պետք է բոյկոտի ենթարկել: Ընտրություններին մասնակցելը օրինականացնում է գոյություն ունեցող ռեժիմը` ինչպես Ռաֆֆի Հովհանիսյանն օրինականացրեց Սերժ Սարգսյանին:
Այսպիսով` առաջին քայլը ցանկացած տիպի ընտրության բոյկոտն է:
Երկրորդ քայլը` եթե հանրության որոշակի մասը հասունացել է դրա համար, այլընտրանքային կառույցների ձևավորումն է, որոնք հետագայում կփոխարինեն գոյություն ունեցեղ իշխանական կառույցներին:
Եթե երկրորդ քայլի համար հանրությունը դեռ չի հասունացել, այնուամենայնից առաջին քայլը պետք է կատարել: Բոյկոտը պետք է լինի գիտակցված և նախօրոք հայտարարված: Եվ դա պետք է սկսել Գորիսից: Սկզբնական փուլում ռեժիմը դրա վրա ուշադրություն չի դարձնի, սակայն հաջորդ փուլերում դա կաթվածահար կանի ռեժիմին:
Դրա պատճառները մի քանիսն են, սակայն կնշեմ դրանցից ընդամենը մեկը:
Ռեժիմը ձևավորվում է ընտրությունների ժամանակ: Ռեժիմի յուրաքանչյուր անդամ, ըստ ընտրությունների խախտման գործում ներդրած ջանքերի, ստանում է իշխանության իր համարժեք բաժինը:
Բոյկոտի ժամանակ ռեժիմի ներքին հարաբարությունների չափման միավորը ի չիք է դառնում: Դա բերում է նրանց կազմալուծմանը: Վերանում է ռեժիմի ձևավորման «արդարության» սկզբունքը: