▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկացած մանկապարտեզի կողքով անցնենք, հարցնենք՝ ո՞վ է Թովմասյանը, կասի՝ վատ մարդ․ Քրիստինե Պողոսյան

ՀՀ ԱԺ  «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն իր ելույթում նշեց, որ չի խոսի Թովմասյան Հրայրի մասին․ «Ինձ թվում է, որ դուրս գանք ցանկացած մանկապարտեզի կողքով անցնենք, հարցնենք՝ ով է Թովմասյան Հրայրը, կասի՝ չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, որ վատ մարդ ա։ Էնպես որ գործընկերներս ասեցին Թովմասյան Հրայրի մասին ամեն ինչ»։

Պատգամավորը դիմեց ՀՀ ժողովրդին՝ ներողություն խնդրելով բոլորի անունից․ «Ես գիտեմ, որ մեկուկես տարվա ընթացքում հսկայական աշխատանք ենք արել, հսկայածավալ ճանապարհներ ենք սարքել, զինվորների սնունդի հարցն ենք լուծել, թոշակներ, աշխատավարձներ ենք բարձրացրել, որքանով կարողացել ենք»։

Նա նշեց, որ հասկանում է, որ շատ հարցերում հապաղել են, ոչ ամբողջական և կտրուկ լուծում են տվել, ինչի համար ներողություն խնդրեց։ Վերջինս նաև շնորհակալություն հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն՝ այս օրվա համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее