▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկանում եմ պատգամավոր դառնալ.Անահիտ Բախշյան

«Ընդունել եմ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի հրավերն ու չեմ թաքցնում, ցանկանում եմ պատգամավոր դառնալ: Քաղաքական գիծը, որը պետք է սպասարկեմ, կրթության ոլորտն է, որտեղ ոչ միայն խոսել, այլև գործել եմ: Կարևորում եմ նաև բնապահպանության ոլորտը: Շատ լուրջ զբաղվելու եմ հաշմանդամ զինվորների հարցերով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Հայկական Վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական ղեկավար Էդգար Առաքելյանն էլ հավելեց, որ առաջիկայում տեղի կունենա կուսակցության համագումարը, հետաքրքրիր ծրագիր են ներկայացնելու: 

«Բացի ավանդների փոխհատուցումից կարևորում ենք օրինակ, հողագործությամբ զբաղվող  գյուղաբնակ կանանց աշխատանքը ստաժ համարելը»,-նշեց Էդգար Առաքելյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее