▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չարիքի հետ համագործակցողնե՛ր, դուք օգտագործվելու եք ու դեն շպրտվեք»․ Բագրատ Սրբազան

«Չարիքի հետ համագործակցողնե՛ր, ժամանակը ձեր օգտին չի աշխատում, դուք անընդհատ օգտագործվելու եք, թաթախվելու եք մեղքերի, հանցագործությունների մեջ, որոնք այս չարիքը գործում է, ու դեն եք շպրտվելու։ Ոմանք կալանվելու են, ոմանց ընտանիքներն ունեզրկվելու են, ոմանք դառնալու են ծաղրի առարկա»,- ֆեյսբուքյան եթերում ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներին։ Սրբազանի խոսքով՝ այսօր երկրում մեկ սպառնալիք ունենք, դա չարիքի իշխանությունն է՝ ՀՀ-ում նստած։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

Անդրադառնալով Բաքվից պարբերաբար հնչող հայտարարություններին, սպառնալիքներին ու հայկական կողմի լռությանը՝ Բագրատ Սրբազանն ասել է․ «Ոչ մի ձայն, ոչ մի արձագանք։ Մարդը հետաքրքրված է կամ փորձում է մեզ հետաքրքիր դարձնել այլ թեմաներ՝ Նոր տարվա բդով, իրենց տան ջեռուցումով, իրենց ցոփ ու շվայտ կյանքով»։ Սրբազանը խոսել է նաև Սիրիայում տեղի ունեցածի մասին ու նշել, որ ՀՀ իշխանությունները զրո վերաբերմունք ունեն մեր հայրենակիցների կյանքի ու ճակատագրի նկատմամբ․ «Մարդը ոչ մի արժեք չունի սրանց համար․ միայն փող ու իշխանություն»։

***

«Պետք է բոլոր օղակներով մերժել այս մարդկանց հետ համագործակցությունը․ չարիքի ժառանգությունը դաժան է, չարիքը ժառանգություն չի ունենալու։ Ակամայից, խոսքերով կամ գործերով ուղղակիորեն հանցակից մի՛ դարձեք»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով․ «Տեսեք իմ սեփական թիմի օրինակը, տեսեք այդ մարդկանց, տեսեք դրանց ճակատագիրը, այսօրվա հանրային կարգավիճակը։ Ընդամենը մի քանի ամիս առաջ ովքեր էին այդ մարդիկ, հիմա ովքեր են։ Մենք գիտենք, որ նրանցից ոմանք այս կամ այն պատի տակ գանգատվում են, ասելով՝ տեսա՞ք ինչ արեց։ Չարինքն այլ կերպ չի կարող գործել, չարիքը ձեզ մեղսակից է դարձնում, ապա հասնում է ժամն ու օգտագործված եք, ամբողջությամբ թաթախված արյան մեջ»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее