▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյան-Բաղդասարյան «վեճի» մասին արդարադատության նախարարության պարզաբանումը

Արդարադատության նախարարության պարզաբանումը

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ թե արդյո՞ք «Հայաստանի ազգային օլիմպի­ական կոմիտե» իրավաբանական անձանց միությունը (այսուհետև՝ ՀԱՕԿ) իրավասու է իր կազմից հեռացնելու «Հայաստանի Վոլեյբոլի Ֆեդերացիա» ՀԿ-ին (այսուհետ՝ ՀՎՖ), թե արդյո՞ք ՀՎՖ-ն պարտավոր է իր նախագահի թեկնածությունը համաձայնեցնել ՀԱՕԿ-ի հետ և արդյո՞ք ՀԱՕԿ-ին անդամակցելը պարտադիր նախապայման է միջազգային համապատասխան ֆեդերացիային անդամակցելու և միջազգային մրցույթներին մասնակցելու համար, պարզաբանում ենք.

1. ՀԱՕԿ-ը իրավաբանական անձանց միություն է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ստեղծել են ոչ առևտրային կազմակերպություններն` իրենց գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակներով: Սակայն, պետք է ի գիտություն ընդունել նաև, որ նույն օրենսգրքի նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Միության մասնակիցները (այդ թվում միության անդամ մարզական ֆեդերացիաները) պահպանում են իրենց ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները:

Այսպիսով, անկախ նրանից, որ ՀՎՖ-ն մտնում է ՀԱՕԿ-ի կազմի մեջ, վերջինը իրավասու չէ միջամտել ՀՎՖ-ի բնականոն գործունեությանը, նշանակել ֆեդերացիայի նախագահին կամ այլ պաշտոնատար անձանց: ՀԱՕԿ-ի նպատակները սահմանված են իր կանոնադրության 2-րդ հոդվածում և բոլորը վերաբերվում են արդար սպորտի, ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը, սպորտի որակի բարձրացմանը և այլն:

2. ՀԱՕԿ կանոնադրության 5-րդ հոդվածում, որը վերարտադրում է Օլիմպիական խարտիայի 28-րդ հոդվածի դրույթները, ամրագրված է, որ «1. ՀԱՕԿ-ի կազմի մեջ մտնում են.

1.1 Բոլոր այն ազգային ֆեդերացիաները, որոնք անդամակցում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերը ղեկավարող միջազգային ֆեդերացիաներին /առնվազն այդ կարգի ազգային ֆեդերացիա,/ եթե այդ ազգային ֆեդերացիաները երկրում և միջազգային մասշտաբով վարում են ռեալ և հստակ մարզական գործունեություն, կազմակերպում և մասնակցում են մրցումների, իրագործում են մարզիկների պատրաստման ծրագրեր: Յուրաքանչուր մարզաձևից ՀԱՕԿ-ը կարող է ճանաչել միայն մեկ ազգային ֆեդերացիա»:

ՀԱՕԿ-ի կանոնադրության 16-րդ հոդվածը նախատեսում է, որ «ՀԱՕԿ-ի կողմից ճանաչվելու և նրան անդամագրվելու համար` մարզաձևի ազգային ֆեդերացիան նախ պետք է անդամագրվի ՄՕԿ-ի կողմից ճանաչված մարզաձևի միջազգային ֆեդերացիային և վարի օլիմպիական խարտիային և տվյալ միջազգային ֆեդերացիայի կանոնադրությանը համապա­տասխան գործունեություն»:

Այսպիսով, իրականում կազմակերպությունները պետք է նախ անդամակցեն միջազգային ֆեդերացիաներին, և նոր միայն անդամակցեն կամ ճանաչվեն ՀԱՕԿ-ի կողմից:

Իսկ Օլիմպիական խարտիայի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1.2. կետի համաձայն

«1. Անկախ իրենց կառուցվածքից, ԱՕԿ-ները պարտավոր են ընդգրկել... 1.2. այն ազգային ֆեդերացիաները, որոնք անդամակցում են Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված սպորտաձևերը համակարգող միջազգային ֆեդերացիաներին»:

Այսպիսով, ոչ թե ՀԱՕԿ-ի անդամությունն է նախապայման համապատասխան միջազգային ֆեդերացիային անդամակցելու համար, այլ հակառակը՝ կազմակերպությունը ինքնաբերաբար դառնում է ՀԱՕԿ-ի անդամ, երբ ճանաչվում է համապատասխան միջազգային ֆեդերացիայի կողմից: Ավելին, համապատասխան միջազգային ֆեդերացիայի անդամ ազգային ֆեդերացիան Օլիմպիական Խարտիայի և ՀԱՕԿ կանոնադրության ուժով համարվում է ՀԱՕԿ անդամ:

 

Հիշեցնենք, որ  Գագիկ Ծառուկյան-Արթուր Բաղդասարյան աղմկահարույց վեճի հիմքում, ըստ մամուլի հրապարակումների, Արթուր Բաղդասարյանի՝  Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու փաստն էր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее