|
«Հրապարակ»-ը գրում է. «Շաբաթներ առաջ Գագիկ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգուց առգրավվեցին և Երևանի կենդանաբանական այգուն ի պահ տրվեցին 4 վագր, 3 առյուծ (որից մեկը քնեցումից չարթնացավ), 9 կոկորդիլոս և 13 կարապ։ Համացանցում առյուծի անկման միջադեպը բուռն քննարկումների ու քննադատության առիթ դարձավ։ Քննարկումների առանցքում էր նաեւ կաթնասուններին սթրեսի ենթարկելու հարցը, քանի որ դրանք մշտապես գտնվել են նույն անձի` նույն խնամողի խնամքին։ Երևանի կենդանաբանական այգին, արձագանքերով քննարկումներին, Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու խնամողին հրավիրեց աշխատել այգում, որպեսզի նա մասնակցի կենդանիների խնամքի գործին։ Մեզ հետ զրույցում «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը նշեց, որ այդ անձի հետ արդեն համագործակցում են։ «Տվյալ խնամողին առաջարկություն արվել է ոչ թե այն պատճառով, որ այգին չունի համապատասխան մասնագետներ, այլ ուղղակի որ չստացվեր, որ տվյալ խնամողը զրկվում է աշխատանքից, կամ որպեսզի վստահ լինեին, որ կենդանիներն ունեն իրենց ծանոթ խնամող։ Այո, իրեն հրավեր արվել է, ինքը ներկայում համագործակցում է կենդանաբանական այգու հետ, բավականին հարմար գրաֆիկով` մեզ մոտ պայմանագրային աշխատակից է»։ |
Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել
info@asekose.am/095519696
Tweet
Մամուլ далее
далее
далее
далее
далее
далее
далее


