ԲՀԿ համագումարից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում` կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով Սերժ Սարգսյանի` քաղաքաշինության նախարարությունում երեկ հնչեցրած ելույթին, ասել է, որ ինքն անձամբ ՀՀ նախագահի ելությում վտանգավոր միտումներ է տեսնում:
«...սահմանարար գիծ, մեր ու ձերի բաժանում` մենք իշխանությունները և դուք արտախոհրդարանական քաղաքական ուժեր, խորհրդարանական քաղաքական ուժեր, հեռուստաընկերություններ, տպագիր մամուլ»:
Հիշեցնելով Սերժ Սարգսյանի խոսքն, ըստ որի չորս խորհրդարանական խմբակցություններ առավոտից կեսգիշեր սևացնում են իրականությունը, Նաիրա Զոհրաբյանը նշել է.
«ԲՀԿ-ն խոսում է փաստերով, ներկայացնում է այն, ինչ իրականում կա, ցավում եմ, որ իրականությունը այնպիսին է, որ պոզիտիվ ածականներով բնութագրել հնարավոր չէ»: