▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծաղրե՛ք ձեր վրա փաթաթված հանցավոր հանրաքվեն.Փոստանջյանի ուղերձը

«Քաղաքացիների հետ բազմաթիվ հանդիպումներն  ինձ հուշում են, որ պետք է հանդես գամ ուղերձով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ապա ներկայացրեց այն.

 «Ժողովրդական վերջնագիր. Նախագահներն ու ֆինանսիստները, որոնք ճնշում են մեզ՝ դատարկ են ինչպես իրենց կյանքը: Իրենց փողն անպետք է, ինպես իրենց արտադրանքը, որը աղբ է: Բոլոր օբյեկտները իրենց կուռքն են ու իմասատազրկված՝ ինչպես իրենց դրոշակները:

Աշխարհի մասին իրենց բոլոր գաղափարներն աննպատակ են՝ ինչպես իրենց հեռուստատեսային ալիքները: Իրենց խոսքը ճնշման լեզուն է: Հիշի՛ր, նա ով վերահսկում է քո կյանքը, ստեղծում է արգելք գոյության:

Իմացի՛ր, դու ի զորու ես տապալել հանցավոր հանրաքվեն:

Դո՛ւրս եկեք տնից:

Ընդվզե՛ք ապօրինի գործողությունների դեմ:

Ծաղրե՛ք  ձեր վրա փաթաթված հանցավոր հանրաքվեն:

Ձեր ձեռքը վերցրե՛ք Ձեր գյուղի, քաղաքի եւ համայնքի վերահսկողությունը:

Գիտակցի՛ր, իշխանությունը դու ես:

Մի՛ գնա, եթե կգնաս՝ պատռիր,  ոչնչացրու քվեաթերթիկը. միջոցների ընտրությունը քոնն է:

Հասկացրո՛ւ կողքինիդ, որ այս հանրաքվեն  հանցագործություն է:

Երիտասարդ աղջիկներ և տղաներ, ձեր ստեղծագործ մտքով առաջնորդեք ձեր համայնքները՝ գրավեք հարթակները:

Կանա՛յք ձեր վրա է պատասխանատվությունը, ձեր ձեռքում է երկրի ապագան՝ ուղղորդվեք ձեր կամքով:

Տոնի՛ր քո ազատությունը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее