ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ նստացույց անցկացնող ուսանողների միջև այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել: Դրան միջամտել են նաև ոստիկանները:
Պարզվել է, որ ուսանողների միջև անհամաձայնություն է առաջացել, և նրանք երկու թևի են բաժանվել: Իսկ թե ինչ հարցի շուրջ են վիճել, հայտնի չէ:
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ի մոտ նստացույց հայտարարծ ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հրաժարականը: Այս պահանջով նրանք նաև ստորագրահավաք են անցկացնում:
Պահանջի համար հիմք է հանդիսացել այն, որ վերջերս տեղի ունեցած դասադուլներից մեկի ժամանակ Գևորգ Մելքոնյանը ոստիկանների ներկայությամբ հայտարարել է ՝ «զորքը բեր առաջ, տղերքին՝ ախալքալաքցիներին, բեր առաջ»: Այս արտահայտությունները ուսանողների և ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերերի շրջանում դժգոհությունների տեղիք են տվել: