▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք Երևանում. ժամանել էին ոստիկաններ և մեծ թվով «կարմիր բերետավորներ»

Մայիսի 13-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ ավտոմեքենաների թեթև բախումը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի:
     Դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները: Հետաքննչական բաժանմունքում էլ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր էին ժամանել մեծ թվով «կարմիր բերետավորներ»:

info@asekose.am/095519696
Պատահարներ далее