Այսօր՝ մարտի 29-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող «Մյուզիք Հոլ» ակումբում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։
Պարզվել է, որ նշված ակումբի ներսում հաճախորդների և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, ինչ հետևանքով 4-5 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։