Երեկ՝ մարտի 15-ին, միջադեպ է տեղի ունեցել Գյումրու «Փարվանա» ռեստորանում, որտեղ Գյումրու քաղաքային իշխանության ՔՊ֊ական ներկայացուցիչները խնջույքի են մասնակցել։
Առավոտ.am-ն է գրում ու նշում, որ կայքին հասած տեղեկություններով, այստեղ նշել են Գյումրու առաջին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի օգնական Նարեկ Բեգզադյանի ծնունդը, ձեռքի հետ էլ տոնել են նաև վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգական, 28-ամյա ատամնաբույժ Վահագն Մկրտչյանի Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելը։
Կայքի տեղեկություններով, սկզբում վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել հենց ՔՊ-ականների միջև, երբ փորձել է միջամտել ռեստորանի տնօրինությունը, վիճաբանել են նաև նրանց հետ։