▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ հասկանում` ալարում ե՞ք խոսել. Հովիկ Աբրահամյանը՝ Արտեմ Ասատրյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատողություն է արել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանինքանի որ վերջինս կառավարության հաստատմանը  հերթական որոշումը ներկայացնելուց հետո դրա քննարկման համար երեք օր ժամանակ էր խնդրել: Հովիկ Աբրահամյանը մասնավորապես նշել էր` «Չեմ հասկանում, ամեն հարցի համար ասում եք` երեք օր ժամանակ, երկու օր ժամանակ: Նորմալ աշխատեք, ի՞նչ է պատահել, չեմ հասկանում, ձեր նպատակն ի՞նչ է»:

Սակայն նկատողություններից չի խուսափել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Վերջինս ներկայացրել է նախագիծ, որի շնորհիվ պետք է կարգավորվի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական և մասնագիտական վերականգնման հարցը: Սակայն նախարարը չէր  հստակեցրել, որ օրենքի նախագիծը նպատակ ունի էլ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել այն հաշմանդմաների համար, որոնց ծնողները գործազուրկ են, ինչն էլ բարկացրեց Հովիկ Աբրահամայնին: Վարչապետն ասաց, որ  բոլոր նախարարներն օրենքի նախագիծը պետք է ներկայացնեն ամբողջությանբ. «Չեմ հասկանում, ալարում ե՞ք խոսել և նորմալ ներկայացնել նախագիծը»: 

Կարդացեք նաև` «Նորմալ աշխատեք, ի՞նչ է պատահել. Հովիկ Աբրահամյանի նկատողությունը` նախարարին»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее