▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ջոկում, ոչ մեկին չի՞ հոգնացրել էս անպետք ու անդուր մանկապարտեզը…

Դե մի հատ էկեք բոլորով, բան ու գործ թողած, լսենք էս թեկնածու կոչված կիսատ-պռատ թերի օրգանիզմներին, լուրջ-լուրջ «մեկնաբանենք» ու «խորաթափանց գնահատականներ» տանք էդ մոծակների ասածներին ու արածներին, էստեղից-էնտեղից copy-past անենք, աջ ու ձախ ցփնենք դրանց քարոզարշավների (GayPride) տափակ հոլովակները… Անպայման հայհոյենք ներկա իշխանություններին (դա միշտ մոդա ա ու նաեւ super-հերոսություն ա էսօրվա օրով)…
Մեկի ասած ապուշությունը համադրենք մյուսի ասած եզությանը, պաշտպանենք ու դոշ տանք մեկնումեկի համար… Ով «դրան» չի ընտրել, ասենք՝ «Դու ծախված» ես… Հետո գնանք ու ընտրենք դրան… Հա, բայց ՉՄՈՌԱՆԱՆՔ ընտրություններից երեք ամիս հետո էդ նույնի վրա բղավել ու ոռնալ, թե «Հեռացիր»…
Բայց հիմա էլ ուշ չի, եկեք… սկսեցինք, բոլորով՝ «Հեռացիր, հեռացիր»…
Չեմ ջոկում, ոչ մեկին չի՞ հոգնացրել էս անպետք ու անդուր մանկապարտեզը…

 

Թատերագիր Վահրամ Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее