azatutyun.am-ը գրում է. Հովիկ Աբրահամյանը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի մեկնարկին պատասխանելով «Ազատության» հարցին՝ ասել է, թե հոդվածին ծանոթանալուց հետո անհրաժեշտության դեպքում կպատասխանի Տեր-Պետրոսյանին: Սակայն լսելով մեջբերումներ առաջին նախագահի գնահատականներից՝ վարչապետը կասկած է հայտնել, թե Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր այդպիսի ձևակերպումներ օգտագործել:
«Սուր քննադատել է Ձեզ, ասել է, որ Դուք առանցքային դեմքերից եք երկրի թալանի և ընտրակեղծարարության և այդ պատճառով եք նշանակվել վարչապետ», - այս դիտարկմանը Աբրահամյանը արձագանքել է․ - «Առաջին մասով ճիշտ է ասում, բայց երկրորդ մասում չարաչար սխալվում է»: «Ըստ առաջին նախագահի՝ գործող իշխանությունն իր ավազակապետությամբ պետք է հեռանա», - սրան էլ վարչապետը պատասխանել է․ - «Դուք էլ ե՞ք այդ կարծիքին»: «Պարտադիր, բայց ոչ պարտադրված» եզրույթը [Տեր-Պետրոսյանը] իդիոտիզմ է որակել, ինչպե՞ս կմեկնաբանեք», - այս հարցին Աբրահամյանը հակադարձել է․ - «Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը նման լեքսիկոնով կխոսի, ես, ճիշտն ասած, չեմ ծանոթացել»:
Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հոդվածի հիմնական հասցեատերերից մեկը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի երեկոյան դեռ չէր կարդացել առաջին նախագահի սուր քննադատությունը իր հասցեին:
Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի մեկնարկին պատասխանելով «Ազատության» հարցին՝ Աբրահամյանն ասաց, թե հոդվածին ծանոթանալուց հետո անհրաժեշտության դեպքում կպատասխանի Տեր-Պետրոսյանին: Սակայն լսելով մեջբերումներ առաջին նախագահի գնահատականներից՝ վարչապետը կասկած հայտնեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր այդպիսի ձևակերպումներ օգտագործել:
«Սուր քննադատել է Ձեզ, ասել է, որ Դուք առանցքային դեմքերից եք երկրի թալանի և ընտրակեղծարարության և այդ պատճառով եք նշանակվել վարչապետ», - այս դիտարկմանը Աբրահամյանը արձագանքեց․ - «Առաջին մասով ճիշտ է ասում, բայց երկրորդ մասում չարաչար սխալվում է»: «Ըստ առաջին նախագահի՝ գործող իշխանությունն իր ավազակապետությամբ պետք է հեռանա», - սրան էլ վարչապետը պատասխանեց․ - «Դուք էլ ե՞ք այդ կարծիքին»: «Պարտադիր, բայց ոչ պարտադրված» եզրույթը [Տեր-Պետրոսյանը] իդիոտիզմ է որակել, ինչպե՞ս կմեկնաբանեք», - այս հարցին Աբրահամյանը հակադարձեց․ - «Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը նման լեքսիկոնով կխոսի, ես, ճիշտն ասած, չեմ ծանոթացել»:
Ատռավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում