«Շատ վտանգավոր իրավիճակ է: Մենք երիտասարդներ ենք կորցնում սահմանում: Փառք Աստծո, մեր տղաները կարողանում են հստակ հակահարված տալ և սահմաններն անառիկ պահել, բայց բացի մեր բանակից նաև դիվանագիտությունն ախատանք ունի անելու, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը սևեռվի այս դեպքերին»,- անդրադառնալով սահմանային միջադեպերին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ուղղորդվում է որևէ ուժի կողմից.
«Ես չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ պատերազմի: Ադրբեջանին մեր բանակն է պարտադրել է զինադադար ստորագրել: Եվ այն պահին, երբ Ադրբեջանը կզգա, կունենա ներքին վստահություն, որ պատրաստ է ռազմի դաշտում լուծել հարցը, անպայման անելու է, և մենք դրան միշտ պատրաստ ենք եղել: Չեմ կարծում, որ Ադրբեջանն այսօր ի վիճակի է ռազմական խնդիրներ լուծել: Ուրեմն կան ուժեր, որոնք ուղղորդում են Ադրբեջանին՝ ուղղակիորեն, թե անուղղակիորեն, դա այլ խնդիր է»,- նշեց պատգամավորը: