▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չե՞ք զգում, որ չեք համոզում.Արամ Մանուկյանը՝ ՀՀԿ-ական պատգամավորին

 

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր  ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկմանը, հարց ուղղելով հարակից զեկուցող ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանին, հիշեցրեց, որ նույնականացման քարտերով քաղաքացիներն արդեն մասնակցել են երկու ընտրության.Եթե մարդը մեկ անգամ արդեն հանցագործություն արել է, ապա միշտ իրավունք ունենք ասելու, որ նա պատրաստ է 2-րդ անգամ կատարել սխալը:
Ես հայտարարում եմ, որ դուք աջակցել եք օրենքը խախտելով՝ ընտրությոններ անցկացնելու համար: Իսկ անվստահությունը գալիս է մեր փորձից: Պատահակն չէ, որ մենք այս դահլիճում լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում՝ հանրաքվեն չկեղծելու համար: Ասում եք, թե ծննդյան թիվ գրելով հնարավոր է խուսափել կրկնաքվեարկությունից.չե՞ք զգում, որ չեք համոզում:
Ձեր  ժամանակվա կուսակցություններն ու իշխանությունները կեղծում էին 1995 թվականի ԱԺ և սահմանադրական  ընտրությունները, 1996 թվականի նախագահական ընտրությունները:

«Ես հայտարարում եմ, որ դուք աջակցել եք օրենքը խախտելով՝ ընտրությոններ անցկացնելու համար: Իսկ անվստահությունը գալիս է մեր փորձից: Պատահակն չէ, որ մենք այս դահլիճում լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում՝ հանրաքվեն չկեղծելու համար: Ասում եք, թե ծննդյան թիվ գրելով հնարավոր է խուսափել կրկնաքվեարկությունից.չե՞ք զգում, որ չեք համոզում»,-ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հարցն ուղղելով հարակից զեկուցող ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանին՝ ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Հարցին չեմ պատասխանի, սակայն ասեմ, որ Ձեր  ժամանակվա կուսակցություններն ու իշխանությունները կեղծում էին 1995 թվականի ԱԺ և սահմանադրական ընտրությունները, 1996 թվականի նախագահական ընտրությունները»,-նկատեց  Վահրամ Մկրտչյանը:

«Ասենք թե ճիշտ եք, հիմա դուք ինչո՞ւ եք անում դա: Ո՞րն է Ձեր լուծումը»,-արձագանքեց Արամ Մանուկյանը:

«Մենք պարտավոր ենք անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ: Մարդու անվան դիմաց կնիք է դրվում, էլ ինչպե՞ս է երկրոդ անգամ քվեարկելու»,-պատասխանեց Վահրամ Մկրտչյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее