▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր հացը Սորոսն է ապահովել, մեր հացը մենք ենք աշխատում»․ Նարեկ Կարապետյան

«Սորոսի հիմնադրամից միլիոններ ստացող ՔՊ-ական պատգամավորները ո՞ւմ հիբրիդն են, ո՞վ էր ֆինանսավորում Սորոսի հիմնադրամին, որից ֆինանսավորվում էին ՔՊ-ական պատգամավորները, ո՞վ, կարող ա՞ արգենտիանցիները»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ «Հայաստանում կայանալիք եվրոպական համայնքների գագաթնաժողովը, հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ Հայաստան ուղարկվող գումարները, դիտարկո՞ւմ եք որպես աջակցություն Փաշինյանին»։ «Հիբրիդի սիմվոլը հենց իրենք են։ Տասնամյակներով Սորոսի հիմնադրամով ֆինանսավորված մարդիկ, ձեր հացը Սորոսն է ապահովել, ո՞ւմ եք ինչ ասում, մեր հացը մենք ենք աշխատում, ձեր հացը՝ Սորոսը, ո՞վ է ձեր պատվիրատուն»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее