▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր կարծիքով` Բաքվի տոնածառն են զարդարո՞ւմ էդ զենքերով»

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խելահեղ վազքով նորակառույցում տներ են առնում, ոմանք ավտոներ, բրենդային կայֆեր: Ոմանք էլ Քաթար-ֆուտբոլ են կպցնում` հարիֆներիս հաշվին. բուդ ...լույս...

Երևանի սրտից «Ողջո՛ւյն Եվրոպա», են գոռում խանդավառ ղզիկ ձայնով: Իդիոտնե՛ր, հիմա շքեղությունը ձեր ապրելն ա, ընդամենն առանց կրակոցի արթնանալ-քնելը, բայց սա էլ օրերի հարց ա: Իրենք բիզնեսկլասսով թռնող բոմժեր են, ում վրա եք հույսներդ դրել, ո՞ւմ:

Անզեն զինվորը սառը հողին կուճուրած թշնամու շարժն ա հսկում, անտուն անօթևաններն անապագա նստել, գժերի մանաթին են սպասում, թե մի կացարան առնեն, որ չարտագաղթեն լրիվ դատարկվենք: Ազիկները F16 կործանիչների մեծ խմբաքանակ են Թուրքիայից ստացել, կարդացեք: Ու ձեր կարծիքով` Բաքվի տոնածառն են զարդարո՞ւմ էդ զենքերով, հա՞»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее